Վերջերս Չինաստանը հաջողությամբ փորձարկեց գերձայնային շարժիչի նախատիպը, որը թույլ կտա ինքնաթիռներին երկու ժամում պտտվել Երկրի շուրջ:
Հետազոտության գլխավոր հեղինակ Ցզիան Ցզունլին հայտարարեց, որ իր թիմի նմանատիպ շարջիչի մշակումը հիմք կհանդիսանա նոր սերնդի բազմակի օգտագործման համար ուղեծրային տիեզերանավերի և գերձայնային ինքնաթիռների ստեղծման համար:
Շարժիչը աշխատում է մաքուր ջրածնով, իսկ իրանի կոնստրուկցիայի մեջ օգտագործում է հատուկ համաձուլվածքներ, ինչպիսիք չեն օգտագործվել մինչ այդ: Դրանք ստեղծվել են հատուկ sodramjet- ի համար, քանի որ հրթիռների և տիեզերական արդյունաբերության մեջ օգտագործվող մետաղները դժվար թե դիմակայեին նոր ռեմեջթում առաջացող ջերմաստիճաններին:
Շահագործման արդյունքում ստացված չափումների արդյունքները ցույց տվեցին, որ այսպիսի ինքնաթիռները կայուն և էֆեկտիվ կաշխատեն զարգացնելով ժամում մոտ 19,5 հազար կիլոմետր արագություն, որը 5 անգամ գերազանցում է ձայնի արգությանը, այսինքն ՝ այդպիսի շարժիչով օդանավը կթռչի ամբողջ հասարակածի շուրջ երկու ժամից մի փոքր ավելի: