Ողջույն ես Մանեն եմ, 14 տարեկան: Ներկայումս ապրում եմ Չինաստանի Շանհայ քաղաքում:

Իմ կարծիքը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի կողմից կազմակերպված առցանց քննության մասին

Ես ուզում եմ կիսվել «Հայոց պատմություն» առարկայի ավարտական բանավոր քննության և, առհասարակ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից իրականացվող  հեռավար ուսուցման մասին իմ  տպավորություններով: 

Անկեղծ ասած, մինչ քննությունը բավականին մտահոգված և հուզված էի: Սակայն պետք է նշեմ, որ քննությունը հրաշալի մթնոլորտում  անցավ, քանի որ դպրոցը ամեն ինչ շատ լավ էր կազմակերպել: Թե՛ դպրոցի անձնակազմը, և թե՛ քննող ուսուցիչը այնպիսի դրական մթնոլորտ էին ստեղծել, որտեղ նույնիսկ հաճելի էր խոսելը, հարցերին պատասխանելը: Ես ինձ բոլորովին  կաշկանդված չէի զգում:

Մի փոքր իմ հեռավար կրթության մասին․․․
Պետք է նշեմ, որ արդեն 3 տարի է, ինչ ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ հեռավար ուսուցմամբ: Այն իսկապես լայն հնարավորություն է տալիս Հայաստանի՝ արտերկրում գտնվող  քաղաքացիներին ստանալու բավականին որակյալ կրթություն: Կարծում եմ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ ուսուցման ձևը տարբերվում է բոլոր հանրակրթական դպրոցների ուսուցումից: Այստեղ դու միշտ քայլում ես ժամանակին համահունչ և ստանում ժամանակակից՝ 21-րդ դարին համապատասխան կրթություն: Աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փորձում ենք միշտ պարապմունքների միջոցով վերլուծել, որն ինձ անչափ դուր է գալիս: Ինձ շատ է դուր գալիս այն փաստը, որ այստեղ հարկադրված չես սովորւմ և ունես ընտրության հնարավորություն: Ուսուցիչները ընտրում են այնպիսի հարցեր, թեմաներ, որոնց պատասխանները  շատ հետաքրքիր է իմանալը, և բացի այդ, հետագայում դրանք կհեշտացնեն մեր կյանքը:  Կրթահամալիրը տարբերվում է իր ստանդարտներով և նորմաներով և երբեք չի սահմանափակում սովորողի կարծիքն ու առաջարկները: Աստեղ սովորողը գնահատված է, բոլոր ուսուցիչները հաշվի են առնում սովորողի խոսքը, կարծիքն ու վերաբերմունքը: Դրա միջոցով դպրոցը ձևավորում է ազատ խոսքի տեր անհատներ: Ինքս դպրոցի շնորհիվ սովորել եմ ճիշտ օգտվել համացանից և ուսումնական բլոգից, փնտրել ինֆորմացիա, ձեռք եմ բերել վերլուծելու և տրամաբանելու հմտություններ: Դա այն է, որ ես հիմա  կարողանում եմ իրավիճակը վերլուծել, իմ կարծիքը հայտնել, ազատ խոսել, չկաշկանդվել, հարցերը կապել այս կամ այն թեմաների հետ և այլն:  Նաև նշեմ որ ինձ շատ դուր է գալիս դպրոցի կազմակերպած օնլայն և օֆլայն հանդիպումները /ես մասնակցել եմ օնլայն հանդիպումներին/տարբեր մասնագետների հետ, մասնավորապես իմ մեջ շատ է տպավորվել քաղաքական գործիչ Ժիրայր Լիպարիտյանի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկեցինք պատմությանը առընչվող մի շարք հարցեր:  
Չեմ կարող նաև չառանձնացնել կրթահամալիրի ուսուցիչներին, նրանք շատ պատրաստակամ են և մշտապես փորձել են բոլոր ինձ հուզող հարցերին մանրակրկիտ պատասխանել:

Ինչպես վերը նշեցի, «Հայոց պատմություն» առարկայի առցանց /Teams հարթակում/ բանավոր քննությունն անցավ կազմակերպված, հանգիստ, խաղաղ միջավայրում, ես խոսեցի անկաշկանդ, առանց լարվելու, կարելի է ասել՝ ես և իմ ուսուցիչ ընկեր Վարդանը երկխոսեցինք, զրուցեցինք։ Ես ընտրել էի քննական թերթիկներից նոր տարբերակը, որն ինձ հնարավորություն տվեց ավելի շատ ներկայացնելու իմ սեփական խոսքը, կարծիքն ու տեսակետը այս կամ այն հարցի, պատմական իրողության շուրջ․․․շնորհակալ եմ ամեն ինչ լավ կազմակերպելու և իրականացնելու համար։

Սա իմ վերջին  ուստարին էր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ես շատ բան սովորեցի այս տարիների ընթացքում: Ես վստահ եմ, որ կրթահամալիրից ստացած փորձը նաև կկիրառեմ իմ հետագա կյանքում: ԵՎ վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուսուցիչներին իրենց կատարած աշխատանքի համար: Շնորհակալ եմ….

Ստորև՝ «Հայոց պատմություն» առարկայի առցանց բանավոր քննության տեսաձայնագրությունը
Տեսաձայնագրությունը՝ Լիլիթ Յախինյանի

The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.

We live in a century where the world is developing day by day. People’s lives are getting easier and better. For example, if years ago people needed a book but did not have one, they would have to ask friends, neighbors, relatives whether they had that book. And if they did not have one, people would have to borrow it from the library. But very often it was time consuming, and now people do not have that problem. If we need to know or read something, we do not need to ask our friends, because we can find the answer to any of our questions on the Internet and it takes a few seconds. That’s why I’m not surprised that in a few years people will not go to school and education will become online. I have been studying online for almost three years, and I want to share my experience about its advantages and disadvantages.
Let me start with the advantages. I’m in a foreign country now, I think it would be difficult for me to go to school here. Because here the way of thinking, the culture, the language, the way of learning is different. Thanks to distance learning, I’ve overcome those difficulties. Thanks to online education, I learn to work more easily on the Internet, then learning that way is interesting, modern, different from traditional schools in Armenia. But at the same time, it has its disadvantages. For example, with online education I cannot see my teachers, I cannot physically communicate with them and so on. I would love to see my teachers, hear their voices, communicate with them, see my friends every day. Yes, online education is easier, more convenient, because I do not have to go to school every day, instead I can study at home, but I still think it is better to go to school.

Because of the coronavirus, the whole world was working and learning online in case to keep as less communication as possible. If this virus still remains as a dangerous one, the people will continue working and learning online, it would be a disaster. Do you think, it’s okay? I think not, because people will leave the house less, have less physical contact, after a while it will become a habit for them, people will even avoid contact. They will communicate online, find many friends through the Internet, but it will never be like physical company, communication. In other words, people will communicate with people they have not met, it cannot become a real friendship. People will have more to do with the Internet, it will change people’s way of thinking, style, human values will almost disappear, and in the end, life will not be the priority. And I think that people will not be able to enjoy life, will not be able to enjoy the beauty of nature, have a good time with friends and family. People will not have goals, aspirations, their preferences will change, life will become meaningless. Yes, the Internet is a good thing, useful and sometimes we cannot imagine our lives without it, but at the same time the Internet can be the cause of the destruction of all humans…

If you could change one important thing in your country, what would you change? Use reasons and specific examples to support your answers.

Nowadays, the Armenian nation is struggling to survive. We are fighting for our rights. We are fighting for our little homeland. We are fighting for our future. But let’s ask a question to us. Why do we live in such difficult times? Why have we been fighting over the same issue for centuries? Why do we always fight for our land? Why do every Armenian generation sees at least one war … Instead of looking for culprit in our enemies and blaming them we should first look for the culprits in us. We have made the same mistakes for centuries, but we don’t learn from them. But our problems will never be solved like this, will they? Finally, we must understand our mistakes and learn from them. If I could change something in my country, it would definitely be education. Japan is one of the most developed countries in the world. The Japanese people say that education is the strongest weapon. And the education there is on high quality. That’s why the Japanese are one of the most developed nations in the world today. Having a top notch education we would have smart youth and of course a wonderful future. It’s never too late …

SOS – Save Our Space. We need your help to clean up our city.  What have you ever done or are going to do to keep it clean?

When I was studying in Armenia, we often organized cleaning days at our school. On Saturdays, at 9 o’clock in the morning, all the students of the school gathered in the school yard, and each student was doing something. Usually the boys took care of the green area of ​​the school yard, the girls swept the school yard and collected the garbage nearby. We did it with great pleasure, because we were doing it for our school. I’m sure, no one likes when garbage is dumped everywhere. I think everyone should take care of our planet Earth. We should not damage plants and trees. We must not throw the garbage on the streets. We breathe oxygen, which is produced by plants and trees, but on the other hand we damage them. After all, we simply cannot survive without oxygen. We all need to understand this, and to feel responsibility. Let’s keep the world around us as clean as possible, and sometimes why not clean up our own space when necessary. The world is our home and we must take care of it.

Կուզեի լինել: Ռաբիդրանաթ Թագոր

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»,- կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:
Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե~ղ ու թե~լ, քորո~ց, մատանի~, սիրուն օղե~ր»:
Երբ իրիկունները վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին անում է այն, ինչ որ սիրտն է ուզում է փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:
Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:
Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:
Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի մեկ հատիկ կարմիր աչքով:
Իսկ պահապանի ձեռքին երերում է լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:
Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

Առաջադրանքներ
Ա․ Լրացրե՛ք տրված մտքերը.
• «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….
Հեղինակը ազատություն էր ուզում, փնտրում:
• «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….
Ես և՛ համաձայն եմ հեղինակի հետ, և՛ համաձայն չեմ: Այստեղ պարզ երևում է, որ պատմվածքի հերոսը դեռևս փոքր դպրոցական է, ով դեռ չի կայացել կյանքում, և չի հանդիպել կյանքի դժվարություններին: Նա դեռևս չունի իր ճիշտ պատկերացումները կյանքի մասին: Այդ պատճառով նա անընդհատ ասում է. Կուզեյի լինել սա, կուզեյի լինել նա: Բայց միգուցե, եթե նա լիներ հասուն մարդ, ապա այլ ձև մտածեր:

Բ․ Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն):
Ստեղծագործության հերոսը դպրոցական էր, ով «ազատություն» էր ուզում: Նա ուզում էր անել այն՝ ինչ իր սիրտն է թելադրում, և ոչ ոք նրան չխանգարեր: Նա ուզում էր պարտիզպանի նման արևի տակ վառվեր, կամ անձրևի տակ թրջվեր, բայց ոչ ոք նրան դա չարգելեր: Միգուցե նրա մոտ «ազատության» իղձը առաջացել էր իրենից մեծերի սահմանփակումների պատճառով: Մեծերը գրեթե միշտ արգելում են իրենցից փոքրերին, անել այսինչ կամ այնինչ բանը, քանի որ կարծում են որ փոքրերը դեռևս կայացած չեն այս կյանքում… Ինքս և՛ համաձայն եմ այդ մտքի և՛ ոչ: Այո՛, փոքրերը շատ պատեկարցումներ չունեն աշխարհի, մարդկանց և առհասարակ կյանքի մասին, բայց դա չի նշանակում, որ փոքրերը միշտ սխալ են…

Սիրել Բաց աչքերով։ Խորխե Բուկայ

Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել:

Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ

ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից,

կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված

էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները

տանելով անգին հեղուկը:

Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճաք տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ

ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը

մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին

այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ: Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար:

Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը: Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից:

— Է՛յ…է՜յ:

— Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը:

— Ես եմ:

Ձայնը գալիս էր ճաքած կուժից:

— Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին:

— Ինձ թվոմ է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես:

— Ի՞նչ ես ուզում:

-Ես ուզում եմ քեզնից ներողություն խնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ

մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում

ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես

պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ

շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն

հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից:

— Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ

շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ:

Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա

վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը:

-Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու

տեսնում:

— Քաղաք,-պատասխանեց անոթը:

— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:

— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:

-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:

— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ

կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր

տերը:

— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ

տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ

ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել

ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների

սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի

այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես

առաջացավ այս գեղեցկությունը:

Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից

ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել

մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս

վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ

շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:

Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում

այս հեքիաթը:

Առաջադրանքներ

Ա. Ո՞րն է հեքիաթի գլխավոր ասելիքը: Ընտրե՛ք մտքերից մեկը և ընտրությունը հիմնավորե՛ք:

· Քեզ նվիրված մարդուն պետք է հավատարիմ լինել:

· Ընկերոջդ թերության նկատմամբ կարելի է ներողամիտ լինել:

· Նյութական արժեքից ավելի կարևոր են գեղեցկությունն ու ուրախությունը:

· Մարդու հնարամտությունը սահման չունի:

Մարդ արարածը չափազանց հնարամիտ է: Նա միշտ փորձում է ամեն տեղ ելեքեր գտնել, գեղեցիկը տեսնել, բարին տեսնել: Եվ ցանկացած իրավիճակ, լինի դա լավ թե վատ օգտագործել ի օգուտ իրեն:

Բ, «Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը»: Ինչո՞ւ է պատմող հերոսը հեքիաթը Ձեզ նվիրում: Հիմնավորե՛ք՝ ըստ ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի:

Կարծում եմ հեքիաթի հիմնական գաղափարը գեղեցիկը տեսնելն ու սիրելն է, որը ցավոք բացակայում է մեր օրերում: Մենք կարծում ենք, որ գեղեցիկը ճոխության մեջ է, միչդեռ գեղեցիկը ամենապարզ բաների մեջ է: Այն պետք է միայն տեսնել: «Գեղեցիկը» կփրկի աշխարհը…

Պարապումք 36

352

An=A1+d(n-1) բանաձևը

354

ա) 2, 7, 12, 22, 27…

7-2=5

12-7=5

22-12=10

27-22=5

բ)Ոչ՝ թվաբանական պրոգրեսիա չէ

356

A1=1 A7=A1+6d=1+6*6=37

A2=7 d=A2-A1=7-1=6

A3=13 A7=37

_________ A8=37+6=43

d-? A9=43+6=49

A7, A8, A9, A10 A10=49+6=55

364

ա)

A15+A19=12 A17-?

A1+14d+A1+18d=12   A17=A1+16d=6

2A1+32d=12

A1+16d=6

բ)

A19+A21=-20 A20-?

A1+18d+A1+20d=-20 A20=A1+19d=-10

2A1+38d=-20

A1+19d=-10

գ)

A3+A7=6 A5-?

A1+2d+A1+6d=6 A5=A1+4d=3

2A1+8d=6

A1+4d=3

դ)

A2+A15=28 A8-?

A1+1d+A1+13d=28 A8=A1+7d=14

2A1+14d=28

A1+7d=14

365

-10, -8, -6…

A1, A2

d=A2-A1=-8-10=-8+10=2

An=A1+d(n-1)

12=-10+2(n-1)

12=-10+2n-2

12+10+2=2n

2n=34

n=34:2=17

Այո

-11, -8, -5…

d=A2-A1=-8-11=-8+11=63

An=A1+d(n-1)

12=-11+3(n-1)

12=-11+3n-3

12+11+3=3n

3n=26

n=26:3=26/3

Ոչ

-3, 0, 3…

d=A2-A1=0-3=0+3=3

12=0+3(n-3)

12=0+3n-3

12+0+3=3n

3n=15

n=15:3

Այո

44,5, 43, 41,5…

d=A2-A1=43-44,5=43+44,5=87.5

12=43+87,5(n-1)

12=43+87,5n-87,5

12+43+87,5=87,5n

87,5n=142,5

N=142,5:87,5=142,5/87,5

Ոչ

Աստղագիտության ծագումն ու զարգացումը

  1. Ինչպես առաջացավ աստղագիտությունը (Աստղագիտության զարգացման համառոտ պատմությունը):

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է և առաջացել է առօրյա խնդիրներ լուծելու համար: Անծայրածիր տափաստաններում քոչվոր ցեղորը, բաց ծովում նավարողները տարածության մեջ կողմնորոշվելու համար, որպես հուսալի ուղեցույցներ, ընտրել են Արեգակը, Լուսինը, աստղերը, հորիզոնի կողմերը: Երկրագործները վար ու ցանքի ամենաբարենպաստ ժամանակը կանխատեսել էր երկնքին նայելով և տարվա եղանակների հերթագայությամբ, այսինքն՝ սովորել են հաշվել ժամանակը:

Աստղագիտությունը՝ որպես գիտություն, ձևավորվել և զարգացման բարձր մակարդակի է հասել դեռևս Հին աշխարհում:

  • Ինչ է ուսումնասիրում աստղագիտությունը:

Աստղագիտությունը գիտություն է տիեզերքի, երկնային մարմինների և նրանց հետ կապված  երևույթների մասին: Ուսումնասիրում է երկնային մարմինների շարժումները և փոխազդեցությունը, ֆիզիկական բնույթն ու վիճակը, ծագումն ու զարգացումը, տիեզերքում կյանքի և բանականության հնարավոր գոյության խնդիրները:

  • Հնագույն աստղագիտության պատմությունը:

Մ. թ. ա. III հազարամյակից շումերները կատարել են երկնքի կանոնավոր դիտումներ և գիտեին անզեն աքով  տեսանելի հինգ մոլորակներ, կազմել են լուսնաարեգակնային օրացույց, բացահայտել են խավարումների կրկնության հաջորդականությունը, մ. թ. ա. VII դարում կազմել են աստղագիտության դասագիրք, որտեղ պատկերացումներ կային երկնքի հյուսիսային, հասարակածային և հարավային տիրույթների աստղերի մասին:

Եգիպտոսու աստղագիտությունն  սկսել է զարգանալ մ. թ. ա.  IV հազարմյակից: Եգիպտացիներն օրը բաժանել են 24 ժամի, ամիսը՝ 30 օրվա, իսկ տարին բաղկացած էր 12 ամիսներից և ուներ 365 օր:Մ. թ. ա. II հազարամյակում եգիպտական քրմերը երկինքը բաժանել են 36 հասարակածա-խավարածրային համաստեղությունների:

Ամերիկյան մայրցամաքում II-X դարերում Մեքսիկայի հարվում և այժմյան Գվատեմալայի ու Հոնդուրասի տարածքներում մայա հնդկացիների քաղաք-պետություններում գոյություն է ունեցել բարձր զարգացած քաղաքակրթությունը, որը  XVI դարում ոչնրացրել են իսպանացի գաղութարարները: XIX դարում կատարված պեղումներ ժամանակ հայտնաբերվել են կործանված տաճար-աստղադիտարանների մնացորդներ, 4 ձեռագիր, որտեղ կան մեր թվարկությանը վերագրող աստղադիտական, տիեզերածնական և տիեզերաբանական տեղեկություններ: Հատկապես հայտնի է  մայաների օրոցույցը, որը հաշվարկամն բարդ համակարգ է:

  • Աստղագիտության գործնական ու տեսական նշանակությունը:

Աստղագիտությունը և նրա մեթոդները կիրառվում են մարդու գործունեության համար գործնական մեծ նշանակություն ունեցող մի շարք բնագավառներում՝ ժամանակի ծառայություն, ծովագնացություն, ավիացիա և տիեզերագնացություն, օրացույցների, աշխարհագրական և տեղագրական քարտեզների կազմում, ծովերի և օվկիանոսների մակընթացությունների ու տեղեկությունների ժամանակացույցի նախնական հաշվարկներ և այլն:

Աստղագիտական վարկածները, աստղերում և գալակտիկաներում ընթացող պրոցեսները նկարագրող տեղեկությունները, տիեզերաբանական և տիեզերածնական մոդելներն անչափ կարևոր են հասկանալու այն ամենը, ինչ կատարվում է մեզ շրջապատող աշխարհում:

Ըստ տեսական ուսումնասիրության խնդիրների՝ աստղագիտության մեջ առնաձնացնում են հետջյալ բաժինները՝

Տեսական աստղագիտությունը զբաղվում է երկնային լուսատուների տեսանելի դիրքերի դիտումների հիման վրա մաթեմատիկական մեթոդների մշակմամբ՝ որոշելու համար լուսատուների շարժման ուղեծրերը,

Երկնային մեխանիկան ուսումնասիրում է երկնային մարմինների շարժման օրենքները, նրանց զանգվածների, ձևերի և համակարգերի կայունության պայմանները.

Աստղաֆիզիկան ուսումնասիրում է երկնային մարմինների կառուցվածքը, ֆիզիկական հատկությունները և քիմիական բաղադրությունը,

Տիեզերածնությունը (կոսմոգոնիա) ուսումնասիորում է երկնային մարմինների, այդ թվում՝ Արեգակնային համակարգի առաջացումն ու զարգացումը.

Տիեզերաբանությունը (կոսմոլոգիա) ուսումնասիրում է տիեզերքի ՝ որպես ամբողջության, կառուցվածքի ու զարգացման օրինաչափությունները՝ փորձելով պատասխանել «ինչպե՞ս է առաջացել տիեզերքը» և «ի՞նչ է սպասում նրան ապագայում» հարցերին:

Զորաց Քարեր

Քարահունջը՝ «Զորաց քարեր բնակատեղի» անունը կրող պատմամշակութային արգելոց և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։ 2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է։ Մեգալիթյան կառույցի անվան և նշանակության մասին առկա հակասական կարծիքներն ու պնդումները հաճախ վերածվում են վեճերի ինչպես գիտական, այնպես էլ հասարակական շրջանակների միջև:

Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։

Հայոց Մեծ եղեռնը

1․ Ե՞րբ և ո՞ր փաստաթղթով է տրվել ցեղասպանության իրավական ձևակերպումը։ Ըստ այդ փաստաթղթի՝ ո՞ր գործողություններն են որակվում որպես ցեղասպանություն։

XX դարի սկզբներին միջազգային իրավունքի մեջ դե չկար «ցեղասպանություն» հասկացությունը: Կիրառվում էին «կոտորած», «ջարդ», «եղեռն» և այլ բառեր: Միայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Ցեղասպանության հանցագործությունները կանխելու և դրա համար պատժի մասին» փաստաթղթում տրվեց դրա իրավական ձևակերպումը: Ըստ այդ կարևոր փաստաթղթի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք կիրառվում են որևէ ազգի կամ կրոնական համայնքի լիակատար կամ մասնակի ոչնչացման նպաըակով: Այդ գործողություններից են՝ ա) խմբի կամ համայնքի անդամների սպանությունը, բ) նրանց մարմնական լուրջ վնասվածք կամ մտավոր պանգարում հասցնելը, գ) երեխաների հանձնումը մարդկային մի խմբից մյուսին և այլն:


2․Բացի հայերից, ուրիշ ի՞նչ ժողովուրդներ գիտեք, որոնց նկատմամբ երբևէ իրականացվել է ցեղասպանություն։

Հոլոքոստը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրականացված ցեղասպանություն է, որի շրջանակներում Նացիստական Գերմանիայի և իր դաշնակիցների կողմից համակարգված կերպով ոչնչացվել են շուրջ վեց միլիոն եվրոպացի հրեաներ՝ Եվրոպայի հրեա բնակչության մոտավորապես երկու երրորդը 1941 թվականից մինչև 1945 թվականն ընկած ժամանակահատվածում։ Հրեաներից բացի նացիստների կատարած ցեղասպանության զոհ են դարձել նաև ազգային ու սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, ներառյալ գնչուներ, անբուժելի հիվանդներ, ինչպես նաև լեհեր ու այլ սլավոններ, ԽՍՀՄ քաղաքացիներ, խորհրդային ռազմագերիներ, քաղաքական հակառակորդներ, միասեռականներ, Եհովայի վկաներ, ինչի արդյունքում ընդհանուր առմամբ ոչնչացվել է մինչև 17 միլիոն մարդ։

Օսմանյան կայսրության կողմից կատարված Հայոց ցեղասպանության հետ մեկտեղ Հոլոքոստը համարվում է 20-րդ դարում իրականացված ամենահայտնի ցեղասպանություններից մեկը։

Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին…» արտահայտությամբ։


3․Պատմական ի՞նչ նշանակություն ունեցան Մայիսյան հերոսամարտերը։ Պատասխանը հիմնավորե՛ք փաստերով։

Չխենկելու կառավարությունը հայերի հաշվին արվող զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ: Արդյունքում՝ 1918 թվականի ապրիլի 25-ին Կարսն առանց դիմադրության հանձնվեց թուրքերին:

Հայկական ուժերը հարկադրված անցան Ախուրյան գետի ձախ ափը: Թուրքական կողմը վերջնագիր ներկայացրեց Ալեքսանդրապոլում տեղակայված հայկական զորքի հրամանատարությանը: Պահանջվում էր հանձնել քաղաքը և զորքը 25 կմ հեռացնել երկաթուղուց: Չսպասելով վերջնագրի պատասխանին՝ թշնամին մայիսի 15-ին գրավեց քաղաքը:

Այսպես՝ թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք-հայկական պատերազմի: Ճակատային գիծը ձգվում էր Ալեքսանդրապոլ, ապա Արաքս գետով մինչև Մարգարա:

Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսի Երևանյան զորախմբի կազմում այդ պահի դրությամբ կար մոտ 10 հազար մարտիկ: Նրանցից Սարդարապատի ուղղությամբ կռվում էր 5500-ը: Իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6 հազար կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր:

Մայիսի 21-ին ՝ կատաղի մարտից հետո, հայկական ուժերընահանջեցին՝ հանձնելով Սարդարապատ կայարաննն ու գյուղը: Գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայից Մ. Սիլիկյանին հրամայեց հակահարձակման միջոցով կանխել թուրքերի առաջխաղացումը դեպի Երևան:

Այս օրհասական պահին հայ ժողովուրդը, նրա ռազմական և քաղաքական ուժերը միաբանության հիանալի վարքագիծ դրսևորեցին: Թշնամուն հաղթելու, նրան վռնդելու համար կողք կողքի կանգնած էին հայ զինվորականները, կանայք ու պատանիները, հոգևորականները:

Գնդապետ ԴանիեԼ Բեկ-Փիրումյանն իր զորամասերին նախապատրաստեց հակահարձակման: Մարտից առաջ կրակոտ ճառ ասաց Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը:

Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեց հարձակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր:

Մայիսի 29-ին գեներալ Սիլյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլը գրավելու կոչով, սակայն Նազարբեկյանից հրաման եկավ՝ դադարեցնելու ռազմական գործողությունները:

Սարդարապատի ճակատամարտն ավարտվեց հայկական զորքի փառահեղ հաղթանակով: Թշնամին կրեց առաջին խոշոր պարտությունը:

Մեծ եղեռնից և պատերազմից դեռ լիովին ուշքի չեկած հայությունը 1918 թ. գարնան վճռական օրերին կարողացավ ազգովին ինքնակազմակերպվել: Հայ ժողովրդի երկու հատվածների զավակները համախմբվելով կռվեցին հանուն Հայաստանի ազատության և անկախության:

Մեր պատմության ռազմական տարեգրությունը հարստացավ նոր սխրանքներով ու անուններով: Այս հերոսամարտերի շնորհիվ բնաջնջումից փրկվեց արևելահայությունը, ինչպես և Մեծ եղեռնից մազապուրծ հարյուրհազարավոր արևմտահայեր:

Մայիսյան հերոսամարտերի բոցերում ծնվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Թուրքական կողմը ստիպված էր Բաթումի բանակցություններում մեղմացնել իր պահանջները և նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հետ 1918 թ. հունիսի 4-ին կնքել հաշտության պայմանագիր:

Այսպիսով՝ ռազմաքաղաքական գործնթացների բերումով նորահռչակ հայկական պետությունը դարձավ Առաջին աշխարհամարտի մասնակից կողմ: Հետաֆայում այս հիմքի վրա է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում ստացավ Անտանտի երկրների կողմից և իր տարածքային ու քաղաքական իրավունքները ձևակերպեց Սևրի պայմանագրով:


4․Թվարկե՛ք 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի բնական գիտությունների հայ ներկայացուցիչներին և հայագետներին։ Ներկայացրե՛ք նրանց գործունեությունը

Նշանավոր գիտնական Անդրեաս Արծրունին ժամանակակից երկրաքիմիա գիտական բնագավառի հիմնադիրն է: Նա հայտնի հրապարակախոս Գ. Արծրունու եղբայրն էր, «Մշակ» թերթում տպագրում էր հոդվածներ, երազում էր աշխատել հայերնիքում:

Քիմիկոս Ջակոմո (Հակոբ) Չամչյանն իր գիտամանկավարժական գործունեությունն սկսել է Հռոմի համալսարանում: Նա համարվում է ժամանակակից օրգանական լուսաքիմիայի հիմնախնդիրը:

Ֆիզիկայի ասպարեզում XX դ. կարևոր հայտնագործություններից մեկը՝ տարածության մեջ պատկերներ հաղորդելու համակարգը, մշակել է Հովհաննես Ադամյանը (1879-1932): Նա աշխատել է Բեռլինում, Պետերբուգում, խորհրդային իշխանության տարիներին՝ նաև Երևանում: Նա դրել է գունավոր հեռուստատեսության հիմքը:

Աստղագիտության բնագավառում հռչակվել է վենետիկցի հետազոտող Խորեն Սինանյանը: Ս. Ղազար կղզու հայկական աստղադիտարանում նա է առաջինը հայտնաբերել Յուպիտերի վեցերորդ արբանյակը:

Հայ բժիշկների փայլուն համաստեղության մեջ իր ուրոյն տեղն ունի Մարգար Առուստամովը: Ցարական կառավարությունը նրան աքսորել էր Աստրախան: 1892 թ. այստեղ բռնկված խոլերիայի համաճարակի ժամանակ անգնահատելի օգնություն է ցուցաբերել հիվանդներին և պայքարել համաճարակի տարածման դեմ:

Ֆիզոլոգիայի բնագավառում մեծ գործ է կատարել ռուս մեծ գիտնական Ի. Պավլովի սան Լևոն Օրբելին: Զարգացնելով Պավլովի ուսմունքը՝ նա դարձել է էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիրը:

Հայ միջնադարյան պատմիչների երկերի թարգմանության, հայ ազգագրության  և հավատալիքների հետազոտության առումով նշանակալից էր Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինի դերը:

Homework 20. 05. 22

  1.  Giving advice

What will you advise your friend to do if she/he says?

  1. My hair won’t stay flat.

Do your hair with hairdryer.

  • English spelling is so hard.

You should watch movies in English or listen to audios.

  • My dog keeps biting people.

You should put a leash on.

  • I love her but she doesn’t notice me.

If she loved you, she would notice you.

II. Expressing the same idea in three ways

Example.

John is poor but he is happy.

Despite his poverty, John is happy.

Although he is poor, John is happy.

John is poor. However, he is happy.

Task. Express the meanings of these sentences in three ways.

Alfred is strong but gentle.

Despite his strength , he is gentle.

Although he is strong, Alfred is gentle.

Alfred is strong. However, he is gentle.

It’s expensive but useless.

Despite it’s expense, it’s useless.

Although it’s expensive, but useless.

It’s expensive. However it’s useless.

They are rich but unhappy.

Despite their wealth, they are unhappy.

Although they are rich, but are unhappy.

They are rich, but unhappy.

III. Answer these questions being as honest as you can.

Do you ever imagine being someone else?

I imagine being myself in the future.

What childhood activity do you miss doing?

I miss summer holidays. On summer holidays I with my family traveled a lot, also I used to spend good time with my friends.

What are two things you can’t stand other people doing?

I cannot stand the “rich” people who always look down on the poor. All people are equal regardless of their wealth.

What have you always dreamed of doing?

I’ve always dreamed of performing on a big stage in front of a big audience.

What are you looking forward to doing?

For now I’m looking forward to get a good education. After graduating I want to start my career and achieve my goals. But first of all I want to become a “good person”.

IV. What are these objects used for?

For example

a Kettle

A kettle is used for boiling water

A sieve is used for straining solids from liquids.

A stamp is used to verify something.

A pin is used for fastening pieces of cloth.

A corkscrew is used for pulling corks from bottles.

A torch is used to lighten around.

A rubber is used to erase pencils.

A ruler is used for  drawing straight lines or measure distances,

An iron is used for smoothing clothes.

A brick is used for building walls, bridges, buildings and so on.

V. Here is a list of adjectives. Match the adjectives with the following descriptions of people.

emotional, sentimental, hysterical, careless, forgetful, absent-minded, mean, tight-fisted, pessimistic, negative, stubborn, obstinate, outgoing, sociable, gregarious, conceited, arrogant, big-headed, introverted, unsociable, withdrawn, closed, friendly, easygoing, moody, bad-tempered, miserable, modest, grumpy, boring, uninteresting, dull, reassuming, creative, artistic, cruel, sadistic, neat, organized, efficient, optimistic, funny, humorous, silly, uncaring, insensitive, selfish, unpunctual, unreliable

Someone who ….is …

Forgetful keeps losing things …

Unreliable always drops/breaks things …

Pessimistic thinks bad things will happen ..

Gregarious goes to a lot of parties …

Introverted keeps to himself …

Dull never smiles …

Uninteresting makes you yawn …

Creative likes making things…

Neat keeps things tidy…

Selfish never thinks about others’ feelings …

Unpunctual  always arrives late for meetings…

Humorous  makes you laugh all the time…

Optimistic thinks good things will happen …

Sadistic hurts people or animals…

Modest doesn’t like talking about his/her achievements …

Easygoing is easy to get on with …

Conceited brags about himself/herself a lot …

Obstinate never changes her/his mind even when she/he knows she/he is not right…

Tight-fisted never gives presents or buys drinks …

Emotional always cries at weddings, in the cinema, etc

VI. Speak about the things that …

… scare you. Spiders and insects scare me a lot.

… annoy you? Currently in Shanghai is a lockdown (because of COVID19), and we’re at home about 3 months. We do tests 3 times a day. I  really miss the normal life. And this situation really annoys me.

…offend you.

… depress you.

…amuse you. Thinking about that I was admitted to UWC Changshu international school amuses me.

…shock you.

…bore you. Doing math and biological subjects bore me a lot.

… relax you. Drawing or listening to music always relax me.

…impress you. Reading books impress me.

…embarrass you. I feel disappointed or embarrassed when I don’t manage to fulfill all my plans during the day.

…confuse you. Sometimes thinking about how fast is developing our world confuses me.

…interest you. Music interests me.