ՀՀ անասնապահություն

  • Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

Անասնապահության զարգացման հնարավորությունները պայմանավորված են նախ և առաջ դրա կերային բազայով: Աշխարհի պետությունների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա տաք սեզոնին անասունները սնվում են արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին՝ նախօրոք կուտակված մսուրային կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարար է մսուրային կերը:

Մսուրային կերի խդիրը լուծելու համար օգտագործում են բնական խոտհարքները, կերային մշակաբույսերը /բազմամյա ու միամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, կերային արմատապտուղներ/, ինչպես նաև խտացված և համակցված կերը, որն արտադրվում է արդյունաբերական եղանակով:

  • Ի՞նչ գործոններով է պայմանավորված թռչնաբուծության արագ վերելքը ﬔր երկրում:

Թռչնաբուծությունը վերջին տարիներին ամենաարագ աճող ճյուղն է: Այժմ այն ոչ միայն լիովին բավարարում է թռչնի մսի և ձվի ներքին շուկայի պահանջարկը, այլև արտադրանքի մի մասն արտահանվում է: Գործում են խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ մերձերևանյան գոտում  /Լուսակերտ, Արզնի/, ինչպես նաև Գյումրիում և Կապանում:

  • Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ﬔղվաբուծությունն ձկնաբուծությունը ՀՀ- մ:

Անասնապահության ճյուղերից ՀՀ-ում առանձնահատուկ նշանակություն ունի մեղվաբածությունը: Բազմերանգ ծաղիկներով ծածկված լեռնային տափաստաններին ու ալպյան մարգագետինները հնարավորություն են տալիս ստանալ բարձորակ մեղր: Միաժամանակ, մեղուները անփոխարինելի դեր են կատարում ծաղիկների փոշոտման գործում, նպաստում են բերքատվության բարձրացմանը և սերմերի բարելավմանը:

Լայն իմաստով՝ անասնապահության ճյուղ է համարվում նաև ձկնաբուծությունը: Նախկինում ձկան որս կատարվում էր միայն Սևանա լճում: Սևանի ձկնային պաշարների չկարգավորվող, անխնա որսի հետևանքով այժմ լճի բոլոր տեսակի ձկներն /այդ թվում՝ սիգի, կողակի/ արդյունագործական պաշարները գտնվում են սպառման վտանգի տակ: Այժմ դրան զուգահեռ՝ ձկնաբուծոթյան ծավալներն աճում են հանրապետության մի քանի փոքր լճերում, գետերի հունի մեձակա արհեստական ջրավազաններում, ջրամբարներում և հատկապես Արարատյան դաշտի աղակալած հողերում ստեղծված արհեստական լճերում: Վերջին տարիներին այս ջրավազաններում բուծված ձկան մի մասը արտահանվում է:

ՀՀ բուսաբուծությունը

  • Ինչ՞ նշանակություն ունի բուսաբուծության ճյուղը Հայստանի Հանրապետության համար։

Բուսաբուծությունը ՀՀ գյուղատնտեսության առաջատար ճյուղն է: Այժմ տալիս է տնտեսության այս ճյուղի համախառն արտադրանքի մոտ 60%-ը:

Բուսաբուծության հիﬓական արտադրաﬕջոցը մշակովի հողերն են, որոնք հայտնի են ակտիվ օգտագործվող գյուղատնտեսական հանդակներ անունով:

Մշակովի հողերի ﬔծ մասն օգտագործվում է որպես վարելահող (450 հազ. հա), որտեղ կատարվում է վարուցանք, մշակվում են բույսեր: Դա բուսաբուծության դաշտավարության ճյուղն է: 

  • Ինչպիսի՞ն է ՀՀ ցանքատարածությունների կառուցվածքը: Ի՞նչ փոփոխություններ է այն կրել վերջին տասնամյակներում:

Մշակովի բույսերի շարքում աﬔնաﬔծ բաժինն ունեն հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը, որոնք կազմում են ցանքատարածությունների շուրջ 55%-ը: Երկրորդ տեղում են կերային մշակաբույսերը` շուրջ 23%-ը, որոնք բազմամյա ու ﬕամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ են: Մինչև 90-ական թվականները դրանք եղել են առա ին տեղում:

  • Բնութագրե՛ք հացահատիկային և տեխնիկական մշակաբույսերի տարածման առանձնահատկությունները ՀՀ-ում:

ՀՀ-ում հացահատիկ մշակում են գրեթե աﬔնուրեք` 500-ից ﬕնչև 2200 մ բարձրությններում: Դրանց մշակության համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Տեղի (Գորիսի) սարավանդում:

Հացահատիկի ցանքատարածություններում գերակշռողն աշնանացանցորենն է, երկրորդ տեղում գարնանացան գարին է: Մշակում են նաև եգիպտացորեն, լոբի, ոլոռ, վարսակ, հաճար և այլն: ՀՀ-ում 2012 թ. արտադրվել է ավելի քան 450 հազ. տ հացահատիկ:

ՀՀ թեթև արդյունաբերություն

  • Ի՞նչ դեր ունի Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերությունը տնտեսության մեջ։

Հայաստանի թեթև արդյունաբերության հումքային բազան թույլ է ապահովված, և դրա զգալի մասը /կաշի, բորդ, բամբակ, մետաքս/ ներմուծվում է դրսից:

  • Նշել Հայաստանի Հանրապետության թեթև արդյունաբերության զարգացման նախադրյալները։

Թթև արդյունաբերությունը Խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերական համալիրի երկրորդ ճյուղն էր: Իր գլխավոր տնտեսական ցուցանիշներով /արտադրության ծավալով և աշխատողների թվով/ այն զիջում էր միայն մեքենաշինությանը:

Խորհրդային տարիներին ճյուղի համար հատկանշական էր այն, որ արտադրական կարողություններն ավելի էին, քան հանրապետության ներքին պահանջներն էին: Օրինակ՝ արտադրած գործվածքների, տրիկոտաժեղենի, գուլպեղենի և կոշիկեղենի ¾-ը, պատրաստի հագուստեղենի ու գորգեղենի կեսից ավելին սպառվում էր Հայաստանի սահմաններից դուրս:

  • Նկարագրե՛ք թեթև արդյունաբերության ճյուղային կառուցվածքը:

Թեթև արդյունաբերության ճյուղային կառուցվածքում գլխավորը տեքստիլ արդյունաբերությունն էր: Այն թողարկում էր բամբակե, ինչպես նաև բրդե և մետաքսե գործվածքեղեն:

Մեծ տեղ է գրավում գորգագործությունը, որը Հայաստանի համար ավանդական ճյուղ է: Հայկական գորգերը հռչակված են դեռևս հին և հատկապես միջին դարերում:

Ցրված տեղաբաշխում ունի տրիկոտաժի ենթաճյուղը: Այն արտադրում է ներքնազգեստ ու վերնազգեստ, գուլպեղեն, ձեռնոցներ և գլխարկներ: Տրիկոտաժի արտադրությունը բուռն վերելք ապրեց Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո:

Կարի արդյունաբերությունը թեթև արդյունաբերության ենթաճյուղերից ամենացրված տեղաբաշխում ունեցողն է:

Մեքենաշինություն

  • Հայաստանի տնտեսության ﬔջ ի՞նչ տեղ է գրավել ﬔքենաշինությունը:

Մինչխորհրդային Հայաստանում մեքենաշինության ճյուղն ըստ էության բացակայում էր: Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբերության առաջատար և ամենաարագ զարգացող ճյուղը: Այն առաջին տեղն էր գրավում բոլոր տնտեսական ցուցիշներով: Նրան բաժին էր ընկնում հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի 1/3-ից ավելին, արտադրանքն աչտահանվում էր արտասահմանյան տասնյակ երկրներ:

  • Բնութագրե՛ք և գնահատե՛ք ﬔր երկրում ﬔքենաշինության զարգացման
    պայմանները:

Հայաստանի մեքենաշինության նպաստավոր պահմաններն են՝

Առաջին՝ արագ աճող աշխատանքային ռեսուրսները, որոնք աչքի էին ընկնում համեմատաբար բարձր կրթական մակարդակով: Իսկ դա հեշտացնում էր մեքենաշինությանը ինժեներատեխնիկական ու որակյալ բանվորական կադրերով ապահովելը:

Երկրորդը՝ հանրապետությունում թողարկվում էին գրեթե բոլոր հիմնական նյութերը, որոնք անհրաժեշտ են մեքենաներ արտադրելու համար՝ պղինձ ու ալյումին, էլեկտրալարեր, պլաստմասսա, ապակյա թելեր ու այլ մեկուսիչ նյութեր, տեխնիկական բյուրեզաքարեր, լաքեր, ներկեր և այլն:

Երրորդ՝ մեքենաշինական արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկ էր ներկայացնում ոչ միայն տեղական, այլև նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների և արտասահմանյան բազմաթիվ երկրների տնտեսությունը:

  • Թվարկե՛ք ՀՀ ﬔքենաշինության գլխավոր ճյուղերը և արտադրությունները:

Հայաստանի մեքենաշինության ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունը ոչ մետաղատար, գիտատար ու աշխատատար, արտադրական բարձր մշակույթ պահանջող ենթաճյուղերի գերակշռությունն էր:

Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը ՀՀ-ն մեքենաշինական համալիրի ամենազարգացած ենթաճյուղն էր: Մինչ ճգնաժամը դրան բաժին էր ընկնում ամբողջ մեքենաշինության համախառն արտադրանքի կեսը:

Բազմազան էր Հայաստանի էլեկտրատեխնիկակակն արդյունաբերության արտադրանքը: Հատկապես մեծ ծավալ էին կազմում տարբեր հզորության շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներատորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքերը, էլեկտրալամպերը, էլեկտրական հաշվիչները և կաբելները, որոնք ամբողջ ԽՍՀՄ տարածքում ունեին մեծ պահանջարկ:

ՀՀ բնակչությունը

  • Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը:

Տարբերում են բնակչության ազգային, սեռային, տարիքային, սոցիալական եւ կրոնական կազմ, ըստ կրթական մակարդակի, բնակավայրերի տեսակների կազմ եւ այլն:

  • Որո՞նք են ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ինչպե՞ս են տեղաբաշխված ՀՀ տարածքում, ի՞նչ իրավունքներից են նրանք օգտվում:

Հայաստանի Հանրապետթյունը բնակչթյան ազգային կազմով աշխարհի առավել միատարր երկրներից է: Հիմնական ազգը` հայերը, 2011 թ. մարդահամարի տվյալներով կազմում են
բնակչության ընդհանուր թվի 98,1%-ը:

Հայաստանի Հանրապետությունում թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են: Նրանց թիվը 2011 թ. մարդահամարի տվյալներով 35,3 հազ.է: Մեծ մասը բնակուվում է Արագածոտնի եւ Արմավիրի մարզերի գյուղական բնակավայրերում: Հիմնական զբաղումունքն անասնապահությունն է, հատկապես ոչխարաբուծությունը: Թեեւ նրանց ծնելիության եւ բնական աճի ցուցանիշները բավականին բարձր են, սակայն արտագաղթի պատճառով եզդիների թիվը վերջին տասը տարիներին նույնիսկ նվազել է:

Երրորդ տեղում ռուսներն են, որոնց թիվը 2011 թ. մարդահամարի տվյալներով 11,9 հազ. է: Ռուսների մեծ մասն ապրում է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլ քաղաքներում: Նախկինում ռուս կրոնական աղանդավորներով` մոլոկաններով եւ դուխոբորներով են բնակեցված եղել հանրապետության հյուսիսի, հատկապես Լոռու մարզի մի շարք գյուղական բնակավայրեր (Լերմոնտովո, Ֆիոլետովո, Մեդովկա եւ այլն): Սակայն վերջին տարիներին նրանց մեծ մասը արտագաղթել է:

ՀՀ-ում մյուս ազգերից համեմատաբար մեծաքանակ են ասորիները, քրդերը, ուկրաինացիները, վրացիները, հույները, որոնցից յուրաքանչյուրի թիվը 3 հազարից էլ պակաս է: Հույների մեծ մասն ապրում է պղնձարդյունաբերական քաղաքներում (Ալավերդի,Ախթալա, Շամլուղ), ասորիները` Արարատի մարզի Վերին Դվին եւ Դիումիտրով գյուղերում: Ուկրաինացիները հիմնականում քաղաքաբնակ են:


Երկրի գործող սահմանադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն, անկախ ազգային պատկանելությունից, ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ: Ազգային փոքրամասնությունները կարող են ունենալ ազգային դպրոց, զարգացնել ազգային մշակույթը,պահպանել ազգային ավանդույթները:

  • Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը: Ինչո՞ւ և ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի:

ՀՀ-ում բնակչության սեռային կազմը տարբեր տարիքային խմբերում տարբեր է: Ինչպես աշխարհում, այնպես էլ մեզանում ծնվում են ավելի շատ տղաներ, քան աղջիկներ: Դրա հետեւանքով էլ երեխաների թվում գերակշռում են տղաները: Բայց քանի որ տղա երեխաների մահացությունն ավելի բարձր է, հետագայում (մոտ 20-30 տարեկանում) նրանց թվերը գրեթե հավասարվում են: Ավելի բարձր տարիքային խմբերում գերակշռող են դառնում կանայք, իսկ ծերերի մեջ կանանց գերակշռությունն է՛լ ավելի է մեծանում:

  • Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը: Ինչպե՞ս և ի՞նչ պատճառներով է այն փոփոխվել վերջին հարյուրամյակներում:

Հայաստանը 1918 թ.` իր ազգային պետականությունը վերականգնել նախօրյակին, տիպիկ ագրարային երկիր էր, որի բնակչթյան 90%-ը բնակվում էր գյուղերում, եւ միայն 10%-ը` քաղաքներում:
Խորհրդային տարիներին երկրի տնտեսության, հատկապես արդյունաբերության, շինարարության, սպասարկման ոլորտի ճյուղերի զարգացման շնորհիվ գյուղական բնակչության հաշվին աճեց քաղաքաբնակների բաժինը եւ 1980-ական թվականների վերջերին կազմեց 68%: Սակայն վերջին երկու տասնամյակներում արդյունաբերության ճգնաժամի հետեւանքով մեծ չափերի հասավ քաղաքաբնակների արտագաղթը: Դրա հետ կապված նվազեց քաղաքային բնակչության բաժինը, որը 2011 թ. մարդահամարի տվյալներով կազմում է ավելի քան 63,3%:

ՀՀ խոշոր քաղաքներ

  • ՀՀ քաղաքները ի՞նչ խմբերի են բաժանվում ըստ աշխատանքի աշխարհագրական բաժանմանն իրենց մասնակցության աստիճանի:
  1. Համապետական կենտրոն: Դա ՀՀ տարաբնակեցման միասնական
    համապետական համակարգի կենտրոնն է` Երեւան մայրաքաղաքը: Երեւանում կենտրոնացած են ՀՀ իշխանության բարձրագույն մարմինները, այստեղ հանգուցվում են ներհայաստանյան եւ միջազգային տրանսպորտային ուղիները:
  2. Մարզային (տարածաշրջանային) կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոն է երկրի մի մասի` համեմատաբար ընդարձակ տարածաշրջանի համար: Լրիվ ձեւավորված կամ ձեւավորվող այդպիսի կենտրոններ են մարզերի վարչական կենտրոնները: Դրանց շարքում առավել հասուն եւ բարձր կարգի կենտրոններ են Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գավառը եւ Իջեւանը:
  3. Տեղական նշա նակության կենտրոններ: Այդպիսիք են ՀՀ մնացած քաղաքները, այդ թվում նախկին վարչական շրջանների կենտրոնները: Դրանց ազդեցության ոլորտում են գտնվում շրջակա (մինչեւ 10 կմ շառավղով) գյուղական բնակավայրերը: Եթե Երեւանն իրեն է ձգում երկրի տարածքն ամբողջությամբ, ապա տարածաշրջանային (մարզային) կենտրոնն` այդ տարածքի միայն մի մասը:
  • Գյումր զարգացման տարբեր փուլերում ի՞նչ գործոններ էին նպաստել կամ խանգարել նրա տնտեսական վերելքին:

Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից Կումայրի, ապա Գյումրի անունով: Արեւելյան Հայաստանը: Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1840 թ.: Քաղաքի տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլ բերդը, սկսել է արագ թափով զարգանալ արհեստագործթյունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդել Թբիլիսի–Գյումրի–Կարս եւ Գյումրի–Երեւան–Նախիջեւան երկաթուղու եւ Գյումրու երկաթուղային դեպոյի կառուցումը:
1914 թ. Գյումրու բնակչությունը զինվորական կայազորի հետ միասին ավելին էր, քան Երեւանի բնակչությունը:

Խորհրդային տարիներին քաղաքը շարունակում էր զարգանալ, եւ արդեն 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի եւ մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բուհեր, գիտահետազոտական հիմնարկներ: Ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրու համար ողբերգական եղավ 1988 թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին եւ շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործել քաղաքային տնտեսությունը: Եղան մեծաթիվ զոհեր: Հազարավոր ընտանիքներ զրկվեցին կացարանից եւ հեռացան Գյումրիից:

  • Տվե՛ք Վանաձոր քաղաքի աշխարհագրական բնութագիրը:

Վանաձորը ՀՀ երրորդ քաղաքն է (105 հազ. բն.), Լոռու մարզի վարչական եւ տնտեսական-մշակութային կենտրոնը: Քաղաքի միկրոաշխարհագրական դիրքին բնորոշ է այն, որ գտնվում է Փամբակի եւ Բազումի լեռնաշղթաների միջեւ ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում` Փամբակ եւ Տանձուտ գետերի միախառնման վայրում: Քաղաքով են անցնում Թբիլիսի–Գյումրի երկաթուղին, ինչպես նաեւ մի քանի ավտոխճուղիներ:

Հնում բնակավայրը հայտնի է եղել Ղարաքիլիսա անունով, 1930-ական թվականներին այն վերանվանվել է Կիրովական, իսկ 1992 թ.` Վանաձոր: Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թ.:
Մինչեւ 1920-ական թվականների կեսերը Վանաձորը աննշան գյուղաքաղաք էր: Նրա տնտեսական զարգացումը սկսվում է լայնածավալ արդյունաբերական շինարարությամբ: Մեկը մյուսի հետեւից կառուցվում են քիմիական կոմբինատը, մեքենաշինական, թեթեւ ու սննդի արդյունաբերության գործարաններ, ջերմաէլեկտրակայանը:
Այժմ վերականգնվում են երկրաշարժից տուժած քաղաքային տնտեսությունը, բնակելի ու արդյունաբերական շենքերը:
Քաղաքում գործում են բուհեր, գիտահետազոտական եւ մշակութային խոշոր հիմնարկներ, ու «Հայաստան» առողջարանը, տուրիստական հանգրվաններ եւ դպրոցական ճամբարներ:

  • Հայաստանի քաղաքների շարքում ո՞րն է Վաղարշապատի հատուկ դերը:

Ճիշտ է, իր տնտեսական նշանակությամբ Վաղարշապատը չի կարող համեմատվել մայրաքաղաքի եւ վերը բնութագրված քաղաքների հետ, բայց բացառիկ է նրա հոգեւոր-մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլեւ համահայկական կենտրոն է: Այստեղ է գտնվում Հայ առաքելական եկեղեցու գլխավոր կենտրոնը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` Մայր տաճարը, ինչպես նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռանիստը:

  • Գնահատե՛ք Կապան քաղաքի զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:

Կապանի աշխարհագրական դիրքը, համեմատած ՀՀ մյուս տարածաշրջանային կենտրոնների հետ, պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետթյան տնտեսական կենտրոններից (Երեւանից` 320 կմ): Ոչ բարենպաստ դիրքի պատճառով թույլ են արտահայտված նաեւ Կապանի կազմակերպիչ-համախմբող կենտրոնի գործառույթները մարզի տարածքում:
Ներկայումս չեն գործում քաղաքի օդանավակայանը եւ միակ երկաթուղին` Կապան–Միջնավան:
Կառուցվել են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթեւ ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:
Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992 թթ. ադրբեջանական ռմբակոծություններից եւ տրանսպորտային շրջափակումից:
Սյունիքի մարզկենտրոն դառնալուց հետո Կապանում ակտիվացավ տնտեսական եւ մշակութային կյանքը, ստեղծվեցին նոր կրթամշակութային, առողջապահական, մարզական եւ այլ հիմնարկներ:

ՀՀ լանդշաֆտային գոտիականությունը

  1. Նկարագրել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտային տիպերը։

Հայաստանի Հանրապետության տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ հինգ վերընթաց լանդշաֆտային գոտիները. Անապատակիսաանապատային, լեռնատափաստանային, լեռնանտառային, մերփալպյան ու ալպյան և ձյունամերձ:

2. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ՀՀ-ն լանդշաֆտային տիպերի բազմազանությունը։

Լանդշաֆտային տիպերի գլխավոր պատճառը վերընթաց ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է:

3. Առանձնացնել Հայաստանում՝ լանդշաֆտային տիպերում առկա հիմնախնդիրները։

ՀՀ-ի լանդշաֆտային գոտիականության մեջ նկատելի են մի քանի օրինաչափություններ: Ներքին գոգավորություններում անտառային գոտին հիմնականում բացակայում է, իսկ Փոքր Կովկասի լեռնային համակարգերի արտաքին հողմակողմ լանջերին միևնույն լանդշաֆտների սահմանները ներքին գոգավորությունների համեմատ մի քանի հարյուր մետրով ավելի ցածր են:

ՀՀ կլիմայական գոտիներ

  • Թվարկել ՀՀ-ի կլիմայական գոտիները։
  1. Չոր մերձարևադարձային
  2. Չոր, խիստ ցամաքային
  3. Չոր ցամաքային
  4. Չափավոր ցամաքային
  5. Չափավոր շոգ
  6. Բարեխառն լեռնային
  7. Ցուրտ լեռնային
  8. Ձյունամերձ /խիստ ցուրտ/ լեռնային
  • Նշե՞լ մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաճափությունները։

Հայաստանի Հանրապետությունը գտնվում է ծովերից ու օվկիանոսներից բավական հեռու, ուստի և փոքր է նրանց բարերար ազդեցությունը։ Սակայն նա գտնվում է աշխարհագրական այն լայնությունների տակ, որտեղ տիրապետում են արևմտյան օդային զանգվածները։ Դրանք անցնելով Ատլանտյան օվկիանոսով և Միջերկրական ծովով, իրենց հետ բերում են մեծ քանակությամբ խոնավություն։ Բայց մինչև Հայաստանի Հանրապետություն ներթափանցելը, այդ խոնավության մի մասը թափվում է հանդիպակաց լեռներին, գերազանցապես արևմտյան լանջերին, և մեծ մասամբ բեռնաթափված մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։ Այդ պատճառով տարեկան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես քիչ է։

Հայաստանի Հանրապետության կլիմայի վրա մասամբ դրական ազդեցություն են թողնում նաև Սև և Կասպից ծովերը, հյուսիսային շրջանները հիմնականում գտնվում են Սև ծովի, իսկ հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Կասպից ծովի ազդեցության ներքո։ Բայց այդ ազդեցությունը ևս երկրի ներքին ընդարձակ գոգավորություններում մեծ չէ, քանի որ նրանք սահմանափակված են բարձր լեռներով, որոնք խանգարում են խոնավ օդային զանգվածների ներթափանցմանը։

  • Ինչու՞ բարձրլեռնային գոգովորություններում ենգրանցվում ամենացածր ջերմաստիճանները։ Ինչպե՞ս է առաջանում ջերմաստիճանային շրջադասություն։

Քանի որ մինչև 3500 մ բարձրություններում տարածվում է ցուրտ լեռնային կլիման, իսկ 3500մ-ից ավել բարձրություններում տարածվում է ձյունմերձ կլիման: Ցուրտ լեռնային գոտում ձմեռը ցուրտ է: Իսկ ձյունամերձ կլիմայական գոտում գարունն ու աշունը կարճատև է և ցուրտ: Իսկ ամառ չի լինում: Այստեղ թափվում են ամենաշատ տեղումները /1000-1100 մմ/:

ՀՀ ջրագրական ցանց

  • Ինչու՞ ՀՀ գետերը նավարկելի չեն: Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀՀ գետային ցանցը:

1) Գետերն աչքի են ընկնում լավ զարգացվածվությամբ  /խտությամբ/, սակայն բաշխման անհամաչափությամբ: Պատճառը  բարդ ռելիեֆն է, կլիմայական տարբերությունները, երկրաբանական կաղուցվածքը: Գետային ցանցը լավ է զարգացած հատկապես ծալքաբեկորավոր լեռների մարզերում: Այսինքն՝ ավելի խիտ է հանրապետության  հյուսիսարևելյան մասում, Կուրի ավազանում, որտեղ ձգվում է մեր երկրի պաշտպանության կարևորագույն բնագծերից մեկը: Այստեղ ձևավորված գետային ցանցը լեռնաանտառային լանդշաֆտի հետ միասին լուրջ առավելություն կարող է ապահովել մեր երկրի պաշտպանական գերատեսչության համար, հատկապես պաշտպանական օպերացիա վարելիս: Երկրի ներքին որոշ շրջաններում գետային ցանցը համեմատաբար նոսր է, հատկապես՝ Արարատյան դաշտում, որտեղ խտության գործակիցը 0,40 է:

2) Գետերն ունեն անկայուն ռեժիմ, մակարդակի մեծ տատանումներ: Հորդացումները տեղի են ունենում հիմնականում գարնանը և մի փոքր էլ աշնանը: Խիստ ծանծաղում են ամռաննը և ձմռանը: Ձմռանը ոչ շատ ցածր ջերմաստիժանի և բուռն ընթացքի պատճառով քիչ են սառցակալվում: Կապված սնման պայմանների հետ՝ Կուրի ավազանի գետերի սեզոնային բնույթն ավելի արտահայտիչ է: Արաքսի համակարգի գետերի մոտ ռեժիմի տատանումները համեմատաբար փոքր են: Անտառային ծածկույթի պայմաններում Կուրի ավազանում ջերմաստիճանը դանդաղ է բարձրանում, իսկ Արաքսի ավազանում ձնհալքը արագ է կատարվում: այստեղ շատ են սելավային երևույթները, որը գումարային երևույթ է՝ օդերևութաբանական տարրերի /տեղումների/ և գեոմորֆոլոգիական գործընթացների /բեկորների/:

3) Գետերը լայն չեն, հիմնականում, ըստ դասակարգման, նեղ են /մինչև 60մ/: Դրա , ինչպես նաև ոչ մեծ խորությունների պատճառով ՀՀ գետերը անցանելի են զորամասերի հաստիքային փոխադրամիջոցների կիրառմամբ: Նեղ և ոչ խորը գետերը հնարավորություն են ընձեռնում զորքերն արագ տեղափոխել նաև կամուրջներով և ծանծաղուտներով:

4) Չնայած գետերի փոքր լայնություններին և ոչ մեծ խորություններին՝ ՀՀ գետերի մեծ մասն ունի մեծ անկում և արագություն: Արագությունը մեծ ազդեցություն է թողնում փոխադրումների վրա: Դրանից է կախված ինժեներական, հատկապես պարոմային միջոցների տեղափոխման տևողությունը: Հոսքի արագության մասին գիտենալն անհրաժեշտ է գետի հունում արգելափակոցների տեղադրման համար: ՀՀ խոշոր գետերը, հատկապես իրենց ստորին հոսանքներում /Որոտան, Դեբեդ, Ազավնո, Թարթառ, Աղստև, Կարկառ, որոնք գտնվում են առաջնագծին ավելի մոտ/ առանց ինժեներական միջոցների կիրառման դժվարանցանելի են հորդացումների ժամանակ:

5) ՀՀ խոշոր գետերը միջին և վերին հոսանքներում հոսում են խորը կանիոններով  և  կիրճերով, որոնք դժվարանցելի են և պաշտպանող զորքերին թաքնվելու հնարավորություն են տալիս:

6) ՀՀ բոլոր գետերն էլ նավարկելի չեն: Փոխարենը հարուստ են ջրաէներգետիկ պաշարներով: Օգտագործվում են ոռոգման, էներգետիկ նպատակներով և կենցաղում: Բոլոր այս նպատակներով ջրերի պատակային և խելամիտ օգտագործումը նպաստելու է մեր երկրի տնտեսության զարգացմանը և պաշտպանունակության ամրապնդմանը, իսկ բացասական հետևանքները նկատելի են դառնալու հարևան հանրապետությունում:

Նյութի աղբյուրը՝ http://www.ysu.am/files/4-1539842810-.pdf

  • Թվարկել  ՀՀ ջրվեժները և գրել, թե որ գետերի վրա են գտնվում։

Թռչկանի ջրվեժ- գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Բարձրությունը 23,5մ է:

Շաքիի ջրվեժ- գտնվում է Շաքի գետի վրա, Որոտանի կիրճում: Բարձրությունը 15-17մ է:

Ջերմուկի ջրվեժ-  գտնվում է Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա:

Գեղարոտի ջրվեժ- գտնվում է Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա:

  • Թվարկել ՀՀ ջրամբարները,գրել, որ գետերի վրա են գտնվում, ինչ նշանակություն ունեն

Հայաստանի Հանրապետությունը ներկայումս կա 79 ջրամբար, որոնցից 5-ը էներգետիկ են, 2-ը ՝ բնապահպանական, մնացածն ունեն ոռոգիչ նշանակություն: Հաշվի առնելով երկրաբանական կառուցվածքը, հողային ռեսուրսները, բնապահպանական խնդիրներնը, գետային ցանցի վերը նշված առանձնահատկությունները և մի շարք այլ հանգամանքներ, Հայաստանում հնարավոր է կառուցել ևս 40-45 ջրամբար, որոնցում կպահվի լրացուցիչ 350-400մլն մ3 ջուր: Եթե սրան ավելացնենք Արցախում գործող 2 ջրամբարներից բացի հնարավոր 10-12 ջրամբարի կառուցումը Աղավնո, Որոտան, Ողջի, Ծավ, Իշխանագետ, Կարկառ, Վարանդա, Թարթառ /ևս մեկը՝ Սարսագից բացի/ գետերի վրա, ապա զգալի դերակատարում կունենանք մեր տնտեսության վերակառուցման և մեր հարևանների՝ հիստերիայի մեջ ընկնելու գործում: Խորհրդային տարիներին, 2-2,3մլրդ մ3 ջուր է օգտագործվել ոռոգման նպատակով: Այդ ժամանակ մեր հանրապետությունում ոռոգվել է շուրջ 300 հազար հա, իսկ ներկայումս՝ տարբեր տվյալներով՝ հազիվ 140-180 հազար հա:

Նյութի աղբյուրը՝ http://www.ysu.am/files/4-1539842810-.pdf

Մակերևույթի առանձնահատկությունները

  • Որո՞նք են ՀՀ մակերևույթի գլխավոր առանձնահատկությունները: Ի՞նչ լեռնագրական մարզերի է բաժանվում ՀՀ-ն:

1. ՀՀ տարածքն առանձնանում է հարևան տարածքների նկատմամբ ավելի բարձր դիրքով։ Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից հասնում է 1800 մ-ի։ 

2. ՀՀ-ում բացակայում են դաշտավայրերը, քանի որ տարածքի ամենացածր կետերը գտնվում են ծայր հարավ-արևելքում՝ Արաքսի հովտում՝ 375 մ բարձրության վրա, և ծայր հյուսիսում՝ Դեբեդ գետի հովտում՝ գրեթե նույն բարձրության վրա։ 

3. ՀՀ ամենաբարձր կետը Արագածի լեռնագագաթն է (4090 մ)։ Այսպիսով, հանրապետության տարածքի առավելագույն և նվազագույն բացարձակ բարձրությունների տարբերությունն անցնում է 3700 մ-ից։

4. ՀՀ տարածքի 82 %-ը զբաղեցնում են լեռները, մնացած 18 %-ը՝ հարթավայրերը։ 

5. ՀՀ-ում մարդու տնտեսական գործունեության համար նպաստավոր են մինչև 2500 մ բարձրություն ունեցող տարածքները։Դրանք կազմում են հանրապետության տարածքի ավելի քան 2/3-ը։ Դրանից ավելի բարձր տարածքի բնակլիմայական պայմանները մարդկանց մշտական բնակության և տնտեսական գործունեության համար պակաս նպաստավոր են։

Մեր հանրապետության բազմազան մակերևույթ ունեցող տարածքը գիտնականները բաժանում են չորս լեռնագրական մարզի.

1. հյուսիսային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորություններ.

2. հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների,

3. հրաբխային լեռնավահանների և սարվանդների,

4. միջնարաքսյան գոգավորության