Ոսպնյակներ: Ոսպնյակի օպտիկական ուժ

  • Ինչ է ոսպնյակը: Ոսպնյակների ինչ տեսակներ գիտեք:

Ոսպնյակ է կոչվում երկու կողմից գնդային մակերևույթներով սահմանաձակված թափանցիկ մարմինը:

Ըստ ձևի՝ ոսպնյակները լինում են վեց տեսակի՝  երկուռուցիկ, հարթ-ուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ, երկգոգավոր, հարթ-գոգավոր և ուռուցիկ-գոգավոր:Որ ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք:

  • Որ ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ. և որ ոսպնյակները՝ գոգավոր:

Ուռուցիկ են կոչվում երկուռուցիկ, հարթ-ուռուցիկ և գոգավոր-ուռուցիկ ոսպնյակները:

Գոգավոր են կոչվում երկգոգավոր, հարթ-գոգավոր և ուռուցիկ-գոգավոր ոսպնյակները:

  • Ինչ է բարակ ոսպնյակը: Որ կետն են անվանում ոսպնյակի օպտիկական կենտրոն: Ինչ հատկությամբ է այն օժտված:

Ոսպնյակն անվանում են բարակ, եթե նրա հաստությունը շատ փոքր է մակերևույթի շառավիղներից:

Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն:

  • Ինչով են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները:

Ոսպնյակը հավաքող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում:

Ոսպնյակը ցրող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո ցրվում է բոլոր ուղղություններով:

  • Որ կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ: Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակետ?

F կետն ընկած է ոսպնյակի գլխավոչ օպտիկական առանցքի վրա և կոչվում է հավաքող ոսպնյակի կիզակետ:

Հավաքող ոսպնյակի կիզակետերը իրական են, իսկ ցրողներինը՝ կեղծ:

  • Ինչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը: Ինչով են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները:

ՕF հեռավորությունն անվանում են ոսպնյակի կիզակետային հեռավորություն և նշանակում են նույն՝ F տառով՝ F=ՕF :

Հավաքող ոսպնյակի կիզակետային հեռավորությունը դրական է, իսկ ցրողինը՝ բացասական:

  • Որ մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ: Ինչ միավորով է այն արտահայտվում, և ինչպես է արտահայտվում այդ միավորը:

Ոսպնյակի օպտիկական ուժ են անվանում կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը:

Նշանակելով՝ օպտիկական ուժը D  տառով՝  կարելի է գրել՝ D=1/F:

Օպտիկական ուժի միավորը դիոպտրիան (1 դպտր) է: 1 դպտր է կոչվում  այն հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը, որի կիզակետային հեռավորությունը 1 մ է: Ցրող ոսպնյակի օպտիկական ուժը բացասական է ՝ D<0:

Ոչ  մետաղներ

  • Որո՞նք են  կենդանի  օրգանիզմի  հիմնական  տարրերը, թվարկեք  մակրո-, միկրո-, ուլտրատարրերը….

ա) Մակրոտարրեր՝

Ածխածին- C, ազոտ-N, թթվածին-O, ջրածին-H, ֆոսֆոր-P, ծծումբ-S

բ) Միկրոտարրեր՝

Նատրիում-Na, Կալիում-K, մագնեզիում-Mg, երկաթ-Fe, կալցիում-Ca, ֆտոր-F, քլոր-Cl, յոդ-J, ցինկ-Zn, պղինձ-Cu, մանգան-Mn

գ) Ուլտրատարրեր՝

Ոսկի-Au, արգոն-Ag

  • Որքա՞ն  է  C, H, O, N, P, S  կենսածին   տարրերի   պարունակությունը  կենդանի  օրգանիզմում  ըստ  զանգվածի ( %).  

1)  24 %                          2)   97%                               3)  76 %                          4)  62%

  • Որքա՞ն  է  կենսական  տարրերի` մակրո  տարրերի,  կարգաթվերի  գումարը.

1)  31                               2)  92                                   3)  53                              4)   48

  • Ո՞րն  է  ջրածնի առաջացրած  և Երկրագնդում  ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և  որոշեք  ջրածնի  զանգվածային  բաժինը տոկոսով արտահայտած …

H2O

MrH2O=2+16=18

W(H2)=2*1:18*100=11,1%

Պատասխան՝  11,1%

  • Օդում  թթվածնի  ծավալային  բաժինը  կազմում  է մոտ 20%:  Հաշվեք  քանի՞  լիտր  թթվածին  կա  Ձեր  բնակարանում  

180մ3=180.000լ

V(O2)=180.000*20:100=36.000լ

  • Հետևյալ  բանաձևերով  ո՞ր  ջուրն  է  բնության  մեջ  առավել  տարածված.

1)  H216O                                                2)   D216O                            3)   D217O                         4)  T218O

  • Որքա՞ն  է  թթվածին   տարրի  զանգվածային  բաժինը (%)  ծանր  ջրում` D2O –ում.  

      1)  25                                    2)   29,4                                3)  70,6                              4)  80

  • Հայտնի է, որ թթվածնի  շրջապտույտը  բնության  մեջ   կատարվում  է ֆոտոսինթեզով (լուսասինթեզով):   Ինչպիսի՞  երևույթ  է  ֆոտոսինթեզը` ֆիզիկական,                                                      թե`  քիմիական, ինչու՞  ,  պատասխանը  հիմնավորեք…

Ֆոտոսինթեզ (լուսասինթեզ) ածխաթթու գազից և ջրից՝ լուսյի ազդեցությանտակ օրգանական նյութերի առաջացումն է: Արեգակնային (լուսային) ճառագայթման հաշվինկատարվող օրգանական միացությունների սինթեզը կոչվում է ֆոտոսինթեզ: Ֆոտոսինթեզն արտահայտվում է հետևյալ գումարային հավասարումով՝

6CO2+6H2O→C6H12O6+6O2

  • Գլյուկոզի  օքսիդացման  ռեակցիայի  ջերմաքիմիական  հավասարումը  հետևյալն  է.

                           C6H12O6  +  6O2  =  6CO2  +  6H2O  + 2816 կՋ     

       Որքա՞ն  էներգիա (կՋ) կանջատվի մարդու  օրգանիզմում, եթե  օքսիդանա 45 գ գլյուկոզ:

180-2816 կՋ

  • x

X=45*2516:180=704 կՋ

         1)   602                          2)  1408                        3)  704                             4)  325       

  1. Ինչո՞ւ են  հալոգենները  համարվում  կենսական  տարրեր, թվարկեք  հալոգենների  միացությունների   դերը  մարդու  օրգանիզմում….

Հելոգենները կենսականորեն շատ անհրաժեշտ տարրեր են և օրգանիզմում բացառապես: Ֆտորը հիմնականում տեղայնացված է ատամներում, եղունգներում և ոսկրային հյուսվածքներում: Քլորի զանգվածային բաժինն  օրգանիզմում կազմում է 0,15%: Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու; Բրոմ օգտագործվում են նյարդային գրգռվածությամբ տառապող հիվանդների բուժման համար: Յոդի պակասը առաջ է բերում խպիպ ծանր հիվանդությունը:

  1. Կարելի՞ է  խմելու   ջուրը   ախտահանել  քլորով, պատասխանը  հիմնավորեք…

Խմելու ջուրը կարելի է ախտահանել քլորով, հիմնականում ախտահանվում է գազային քլորով կամ քլորի օքսիդով, սակայն անհրաժեշտ է պահպանել ջրում քլորի պարունակության թույլատրելի սահմանները, հակառակ դեպքում կարող է առաջանալ քլորով թունավորում:

  • Աղաթթվի  ո՞ր  աղի  0.9%-֊անոց  ջրային  լուծույթն  է  կոչվում <<ֆիզիոլոգիական լուծույթ>>:  Կատարեք  հաշվարկ՝ 1 կգ  ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու  համար  որքա՞ն  աղ  և  թորած  ջուր  է  անհրաժեշտ…

0,9% NaCl

0,9գ-100մլ

x-1000մլ

x=0,9*1000/100=9գ

  • Ո՞ր  շարքում  են  նյութերը  ներկայացված  ըստ  մարդու  օրգանիզմում  դրանց     զանգվածային   բաժնի  նվազման.
  • ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
  • ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
  • սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
  • սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
  • Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Վիտամինները _________________ նյութեր  են, որոնք _______________ քանակներով  ներմուծվում  են  օրգանիզմ,  մասնակցում  են __________________________ռեակցիաների  իրականացմանը  և  պահպանում  կենդանի  օրգանիզմներում  կենսունակությունը.

   1)  սննդային, մեծ, կենսաբանական                        3)  սննդային, փոքր, կենսաքիմիական

   2)  ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական              4)  սննդային, մեծ, կենսաքիմիական

  • Որո՞նք  են  բաց  թողած  բառակապակցությունները.                                                      Վերքերը 3%-անոց  ջրածնի  պերօքսիդով  մշակելիս  այն  փրփրում  է, քանի  որ ____________ազդեցությամբ  ջրածնի  պերօքսիդը  քայքայվում  է  անջատելով_____________:

    1)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  ջրածին                                 

    2)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  թթվածին

          3)  ուրեազ  ֆերմենտի,  ատոմային  ջրածին

          4)  կատալազ  ֆերմենտի, ատոմային  թթվածին

  • Որո՞նք  են  բաց  թողած  բառերը.

Փոքր  չափաբաժնով  թմրանյութերն  ունեն_________ազդեցություն, մեծ  քանակով  թմրանյութերն  ազդում  են  որպես ____________միջոց, իսկ  առավել  մեծ  քանակներով թմրանյութերն  ազդում  են  որպես_______:

1)    ընկճող, ուրախացնող, խթանիչ                         3)   խթանիչ, ընկճող, թույն                                           

2)   ընկճող , խթանիչ, թույն                                         4)  ընկճող, ակտիվացնող, դեղամիջոց  

  • Ո՞րն  է  համարվում   էկոլոգիապես  մաքուր սնունդ…

Էկոլոգիապես մաքուր սնունդ հնարավոր չէ ստանալ էկոլոգիապես ոչ մաքուր միջավայրում: Էկլոլոգիապես մաքուր սնունդն այն է, երբ վերջնական արտադրանք ստանալու ամբողջ ընթացքում արտահանվում են  էլոլոգիական բոլոր նորմերը: Էկոլոգիապես մաքուր սնունդը չի պարունակում իր մեջ այնպիսի վնասակար նյութեր, որոնք թողնում են  բացասական ազդեցություն մարդու առողջության վրա:

  • Ո՞րն  է  համարվում  մաքուր  խմելու  ջուր…

Ջուրը, որը չի վնասում մարդու առողջությանը և բավարարում է ներկայիս որակական պահանջները, կոչվում է մաքուր խմելու ջուր:

Եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, 100 մանրէից ավել չպետք է պարունակի և պետք է լինի քաղցրահամ՝ կալիումական և նատրիումական հանքային աղեր:

  • Ինչպիսի՞    թունավոր  նյութեր  կարող  են  լինել  օդում, հողում  և  ջրում…

Հողում՝  պեստիցիդների, ագրոքիմիկատների և կենսապատրաստուկների վնասակար մնացորդներով:

Օդը  աղտոտող վնասակար նյութերից են ազոտի միացությունները, ազոտի օքսիդը (NO), ազոտի երկօքսիդը (NO2),  ածխածնի օքսիդը՝ CO-ն, որը հայտնի է շմոլ գազ անունով:

Մաքուր խմելու ջուրը պետք է պարունակի հանքային աղեր: Եթե ջուրը բաղկացած է 100 մանրէից ավել պետք չի խմել: Ջրից եթե քլորի հոտ է գալիս չի կարելի խմել:

  • Ո՞րն է  կենդանի  օրգանիզմի  կառուցվածքային  միավորը, գրեք  նրա  բաղադրությունը…

Ջուր-70-80% (անօրգանային)

Ճարպեր-1-5% (օրգանային)

Ածխաջրեր-0,2-2% (օրգանային)

Նուկլեինաթթուներ-0,2-2% (օրգանային)

  • Ինչպիսի՞  օրգանական և  անօրգանական  նյութեր  կան  կենդանի  օրգանիզմում…

Անօրգանական-ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ջուր, սնդիկ

Օրգանական-ճարպեր, ածխաջրեր, սպիտակուցներ

  • Ինչպիսի գործառույթներ  ունեն սպիտակուցները, նուկլեինաթթուները, ածխաջրերը, ճարպերը, վիտամինները  կենդանի օրգանիզմում…

Սպիտակուց ֆերմենտները կատալիզում են օրգանիզմում ընթացող կենսաքիմիական ռեակցիաներըը կարևոր դեր են խաղում նյութափոխանակության մեջ:

Նուկլեինաթթուները պարունակում են բոլոր օրգանիզմների բջիջներում նուկլեինաթթուների մոլեկուլները, նուկլեոտիդներից բաղկացած, երկար պոլիմերային շղթաներ են: Տարբերվում են 2 գլխավոր՝ ռիբոնուկլեինաթթուներ (ՌՆԹ) և դեզօքսիռիբուկլեինաթթուներ (ԴՆԹ): Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում:

Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներն են: Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասերն են և օրգանիզմի էներգիայի աղբյուրը:

Վիտամինները մասնակցում են նյութափոխանակության կարգավորմանը, ֆերմենտների առաջացմանը, խթանում են օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիաները: Ազդում են նաև սննդանյութերիյուրացման վրա, նպաստում են բջիջների բնական աճին և ամբողջ օրգանիզմի զարգացման:

  • Ւ՞նչ  պայմաններ են  անհրաժեշտ. բույսի աճի  համար…

Բույսի աճի համար անհրաժեշտ է լույսի աղբյուր, խնամք և բարենպաստ միջավայր, որը իր մեջ կներառի միկրոտարրեր:

  • Ինչպիսի՞   ազոտական  և  ֆոսֆորական  պարարտանյութեր  գիտեք …

Ազոտական պարարտանյութերը՝

  • Ամոնիակային պարարտանյութեր
  • Ամոնիակ-նիտրատ պարարտանյութեր
  • Նիտրատային պարարտանյութեր

Ֆոսֆորական պարարտանյութերը

  • Ֆոսֆորային ալյուր և ոսկրալյուր
  • Հասարակ սուպերֆոսֆորատ
  • Կրկնակի սուպերֆոսֆորատ
  • Պրեցիպիտատ
  • Ամոֆոսներ
  • Ի՞նչ  է   <<Նիտրատային  աղետը>>…

1970-ական թվականներին աշխարհի տարբեր երկրներում հանելուկային թունավորումների բռնկումներ գրանցվեցին: Ինչպես պարզվեց՝ պատճառը նիտրատներն էին, որոնք մեծ  քանակություններով գործածվել էին, որպեսպարարտանյութ: Ահա թե ինչու նիտրատներ պարունակող սննդամթերքներով զանգվածային թունավորումներն անվանեցին նիտրատային աղետը: