ՀՀ անասնապահություն

  • Բնութագրե՛ք ՀՀ անասնապահության կերային բազան: Ինչպիսի՞ տնտեսական և բնապահպանական հիﬓախնդիրներ են առնչվում դրան:

Անասնապահության զարգացման հնարավորությունները պայմանավորված են նախ և առաջ դրա կերային բազայով: Աշխարհի պետությունների մեծ մասում, ինչպես և Հայաստանում, տարվա տաք սեզոնին անասունները սնվում են արոտային թարմ խոտով, իսկ ցուրտ սեզոնին՝ նախօրոք կուտակված մսուրային կերով: Մեր երկրում արոտային կերը բավարար է, բայց անբավարար է մսուրային կերը:

Մսուրային կերի խդիրը լուծելու համար օգտագործում են բնական խոտհարքները, կերային մշակաբույսերը /բազմամյա ու միամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, կերային արմատապտուղներ/, ինչպես նաև խտացված և համակցված կերը, որն արտադրվում է արդյունաբերական եղանակով:

  • Ի՞նչ գործոններով է պայմանավորված թռչնաբուծության արագ վերելքը ﬔր երկրում:

Թռչնաբուծությունը վերջին տարիներին ամենաարագ աճող ճյուղն է: Այժմ այն ոչ միայն լիովին բավարարում է թռչնի մսի և ձվի ներքին շուկայի պահանջարկը, այլև արտադրանքի մի մասն արտահանվում է: Գործում են խոշոր թռչնաբուծական ֆաբրիկաներ մերձերևանյան գոտում  /Լուսակերտ, Արզնի/, ինչպես նաև Գյումրիում և Կապանում:

  • Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ﬔղվաբուծությունն ձկնաբուծությունը ՀՀ- մ:

Անասնապահության ճյուղերից ՀՀ-ում առանձնահատուկ նշանակություն ունի մեղվաբածությունը: Բազմերանգ ծաղիկներով ծածկված լեռնային տափաստաններին ու ալպյան մարգագետինները հնարավորություն են տալիս ստանալ բարձորակ մեղր: Միաժամանակ, մեղուները անփոխարինելի դեր են կատարում ծաղիկների փոշոտման գործում, նպաստում են բերքատվության բարձրացմանը և սերմերի բարելավմանը:

Լայն իմաստով՝ անասնապահության ճյուղ է համարվում նաև ձկնաբուծությունը: Նախկինում ձկան որս կատարվում էր միայն Սևանա լճում: Սևանի ձկնային պաշարների չկարգավորվող, անխնա որսի հետևանքով այժմ լճի բոլոր տեսակի ձկներն /այդ թվում՝ սիգի, կողակի/ արդյունագործական պաշարները գտնվում են սպառման վտանգի տակ: Այժմ դրան զուգահեռ՝ ձկնաբուծոթյան ծավալներն աճում են հանրապետության մի քանի փոքր լճերում, գետերի հունի մեձակա արհեստական ջրավազաններում, ջրամբարներում և հատկապես Արարատյան դաշտի աղակալած հողերում ստեղծված արհեստական լճերում: Վերջին տարիներին այս ջրավազաններում բուծված ձկան մի մասը արտահանվում է:

Ժառանգական փոփոխություններ: Մուտացիա

Փոփոխականությունը, կարգաբանորեն ազգակից օրգանիզմների և դրանց խմբերի հատկանիշների ու հատկությունների բազմազանությունն է։ Փոփոխականությունը հատուկ է կենդանի օրգանիզմներին, որի պատճառով բնության մեջ չկան բոլոր հատկանիշներով նման անհատներ։ «Փոփոխականություն» տերմինն օգտագործվում է նաև արտաքին ներգործություններին մորֆո–ֆիզիոլոգիական փոփոխություններով պատասխանելու օրգանիզմների ունակությունը նշելու և էվոլյուցիայի ընթացքում օրգանիզմների փոխակերպումները բնութագրելու համար։ Տարբերում են ժառանգական կաղամբի աճման ձևերի ժառանգական և ոչ ժառանգական (պարատիպային), անհատական և խմբային, որակական և քանակական, ինքնուրույն և կոռելյատիվ (հարաբերակցական), նպատակադրված և ոչ նպատակադրված (ըստ Չ․ Դարվինի՝ որոշակի և անորոշ), հարմարվողական (ադապտիվ) և ոչ հարմարվողական փոփոխականությունյան ձևեր։ ժառանգական փոփոխականությունը պայմանավորված է տարբեր մուտացիաներ (մուտացիոն փոփոխականություն) և խաչասերումների ժամանակ գեների վերահամակցումների (համակցված փոփոխականություն) առաջացմամբ։ ժառանգական փոփոխականությունյան վրա է հիմնված անհատական տարբերությունների ողջ բազմազանությունը, այն ընդգրկում է ինքնուրույն, կոռելյատիվ, հարմարվողական և ոչ հարմարվողական փոփոխականությունները։ Ոչ ժառանգական փոփոխականությունը ընդգրկում է այն փոփոխությունները, որոնք առաջանում են արտաքին գործոնների (սնուցում, ջերմաստիճան, լույս, խոնավություն և այլն) ներգործությունից։ Ոչ ժառանգական հատկանիշները չեն փոխանցվում ժառանգաբար և հաջորդ սհրունդներում զարգանում են միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում (մոդիֆիկացիոն փոփոխականություն)։ Սակայն ղուտ ոչ ժառանգական հատկանիշներ և հատկություններ չկան, քանի որ դրանք արտաքին միջավայրի ազդեցություններին պատասխանելու օրգանիզմների ժառանգականորեն պայմանավորված ունակության արտացոլումն են։ Ուստի, ժառանգական և ոչ ժառանգական փոփոխականություները սերտորեն կապված են միմյանց հետ։

Ոչ ժառանգական փոփոխականությանը բնորոշ են հետևյալ հատկությունները.

  • փոփոխությունների խմբային բնույթ;
  • չի ժառանգել սերունդը;
  • գենոտիպի մեջ հատկանիշի փոփոխություն.
  • փոփոխության աստիճանի հարաբերակցությունը արտաքին գործոնի ազդեցության ինտենսիվությանը:

Մուտացիա

Մուտացիան գենոտիպի կայուն փոփոխությունն է որն իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաները լինում են՝ ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում և աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։ Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները:

Մուտացիաները լինում են՝

  • ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում  մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում,
  • աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։

Մուտացիաների առաջացմանը հանգեցնող հիմնական պրոցեսներն են՝ ԴՆԹ-ների կրկնապատկումը, ԴՆԹ-ների վերականգնման խախտումները և գենետիկական ռեկոմբինացումը։