Ջրածին

 Թեմայտիկ հարցեր  և վարժություններ՝ 

1. Ինչո՞ւ  է   ջրածինը  համարվում   համար մեկ  տարրը  Տիեզերքում… 

Տիեզերքում ջրածինը ամենատարածված տարրն է. Կազմում է աստղերի և Արեգակի զանգվածի մոտ կեսը, Արեգակի մթնոլորտի 84%-ը: Երկրագնդի վրա ջրածինը առաջացնում է համար մեկ նյութը՝ ջուրը (H2O): Ջրածնի պարունակությունը երկրակեղևում 0,15% է, ընդհանուր պարունակությունը Երկրի վրա 1%:

2.– Ջրածինը համարվում  է  ապագայի վառելանյութ. ինչո՞ւ. … 

Ջրածնային վառելիքն էկոլոգիապես անվտանգ է, այրելիս միայն ջուր է առաջանում, ուստի ջրածինն էկոլոգիապես մաքուր և իդիալական վառելանյութ է: Ջրածնի այրման ջերմությունը մի քանի անգամ մեծ է ցանկացած այլ վառելանյութի այրման ջերմությունից: Ջրածնի մեկ գրամի այրումից ստացվում է 120 կՋ ջերմություն, մինչդեռ նույն քանակաի բենզինից 46 կՋ: Եթե ջրածնի համար որպես հումք դիտարկենք ջուրը, ապա կհասկանանք, որ ջրածնի պաշարները Երկրի վրա անսպառ են: Ապագայի վառելանյութը էժան ջրածինն է:

Թեմատիկ  հարցեր  և վարժություններ. 

3.- Բնութագրեք  ջրածին  քիմիական տարրը. 

ա) քիմիական նշանը. ..     

Ջրածինը  (Hydrogenium լատիներեն ջուր ծնող) , քիմիական նշանը՝  H

բ) հարաբերական ատոմային զանգվածը. ..     

Ջրածնի հարաբերական ատոմային զանգվածը՝   Ar(H)=1 

գ) մետա՞ղ է.  թե՞  ոչ մետաղ.         

Ոչ մետաղ

դ) դիրքը պարբերական համակարգում.այսինքն ո՞ր պարբերության և ո՞ր խմբի տարր է     

Ջրածինը պարբերական համակարգի առաջին պարբերության՝ առաջին խմբի, մեկ կարգաթվով տարրն է:

ե) ատոմի կառուցվածքը`(միջուկի լիցքը. ..միջուկում պրոտոների թիվը. ..էլեկտրոնների թիվը…էներգետիկ մակարդակների թիվը ) 

Ջրածնի ատոմը կազմված է 1 պրոտոնից:

4Ջրածնի   վալենտականությունը և օքսիդացման աստիճանը միացություններում.գրեք օրինակներ. .. 

Վալենտականությունը՝  I

Օքսիդացման աստիճան +1,0, -1

H+1Cl, H2, NH-13

5.-  Գրեք. ջրածին պարզ  նյութի բանաձևը՝.. ..և  որոշեք նրա

հարաբերական  մոլեկուլային   զանգվածը ` Mr  և   մոլային զանգվածը`   M գ/ մոլ … 

H2-ջրածին պարզ նյութ

Mr(H2)=2×1

M=Ջ գ/մոլ

6.-   Որոշեք ջրածինը օդից ծանր է թե՞ թեթև. քանի ՞ անգամ. .. 

Ջրածինը 14 անգամ թեթև է օդից:

7.–  Լաբորատորիայում  ինչպե՞ս   կարելի  է  ստանալ  ջրածին  և այրել,  գրեք համապատասխան  ռեակցիաների հավասարումները. … 

Լաբարատոր պայմաններում ջրածին են ստանում որոշ մետաղների և թթուների փոխազդեցությունից:

Zn+2HCl=ZnCl2+H2

Mg+2HCl=MgCl2+H2

8.-  Ո՞րն  է ջրածնի առաջացրած և Երկրագնդում ամենատարածված բարդ  նյութը. գրեք  այդ  նյութի քիմիական  բանաձևը  և որոշեք ջրածնի զանգվածայլն բաժինը (%) 

Ամենատարածված բարդ նյութը ջուրն է՝ H2O

Mr(H2O)=18

COH=Ar(H)x2/Mr(H2O)x100%=1×2/18×100=11%

9:-  Որտե՞ղ են  կիրառում    ջրածինը…. 

Մեծ քանակով ջրածին է ծախսվում քլորաաջրածին սինթեզելու և աղաթթու ստանալու համար: Արտադրվող ջրածնի 50% ավելին ծախսվում է նավթի մշակման համար:Ջրածինը կիրառվում է նաև մետաղների եռակցման սարքում, օքսիդներից մետաղների ստացման համար, բուսական յուղերից մարգարին ստանալու համար: